Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին առաջին պաշտոնական այցով կուղեւորվի Բրյուսել


Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին առաջին պաշտոնական այցով կուղեւորվի Բրյուսել
Հունվար 18 18:08 2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին կկատարի առաջին պաշտոնական այցը: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմում, նա կուղեւորվի Բրյուսել:

Այցի շրջանակներում պլանավորված են Զուրաբիշվիլիի բարձր մակարդակի հանդիպումները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավար անձանց հետ:

Բրյուսել Վրաստանի նախագահի այցը կավարտվի հունվարի 23-ին: