Վայոց Ձորում պլանային ջրանջատում կլինի


Վայոց Ձորում պլանային ջրանջատում կլինի
Հունվար 18 16:16 2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 10։00-20:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիների, Տերի-Առաքելյան, Մուրացանի, Չարենցի, Կամոյի, Սպանդարյան, Զորավար Վարդանի, Ալավերդյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: