Ջրառատում տիրող լարված իրավիճակը մեր հսկողության ներքո է. ՏԿԶՆ


Ջրառատում տիրող լարված իրավիճակը  մեր հսկողության ներքո է. ՏԿԶՆ
Հունվար 18 15:00 2019

Ինչպես հայտնել էինքՋրառատի համայնքապետարանում հունվարի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել մարզպետարանի երկու աշխատակցի և համայնքի բնակիչների միջև, որի արդյունքում՝ պատանդ էին վերցվել մարզպետարանի  երկու աշխատակից: Ավելի ուշ՝ Արմավիրի մարզպետարանը հերքել է պատանդ վերցնելու մասին լուրերը:

Armday.am-ի հետ զրույցում Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը նշել էր, որ  Տարածքային կառավարաման նախարարությունից ներկայացուցիչներ են եղել համայնքապետրանում և ստուգել ստորագրահավաքի  հետ կապված մանրամասներ, որի արդյունքում՝ պարզվել էր, որ ստորագրողներից շատերը չեն իմացել, թե ինչի համար են ստորագրում:

Բնակիչները, սակայն,  շարունակում են պահանջել Համայնքապետի հրաժարականը:

Թե որքանով է  այս հարցը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, և քայլեր կա՞ն ձեռնարկված այս հարցին լուծում տալու համար, ArmDay.am-ը կապ հաստատեց  Տարածքայիմ կառավարման և զարգացման նախարարության հետ:

«Իրավական և մասնագիտական հսկողություն իրականանցնող մարմինը  հենց մարզպետարանն է: Համապատասխան հանձնարարական է գնացել  նախարարությունից մարզպետարան ՝իրավագիտական և մասնագիտական հսկողությունն իրականանցնելու համար:  Մարզպետը հանդիպել է համյանքապետին և բնակիչներին և քննարկել է խնդիրը: Մենք օպերատիվ կապի մեջ ենք, և մեր հսկողության  ներքո ենք պահում  հարցը»,-ասաց նախարարի մամուլի խոսնակ Արմինե  Մուրադյանը: