Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անուններն ու խորհրդի կազմը


Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անուններն ու խորհրդի կազմը
Հունվար 18 15:28 2019

Քիչ առաջ  ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանը հաստատեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների կազմը, ինչպես նաև՝ Ազգային ժողովի խրհրդի կազմը։ Նշենք, որ ԱԺ խորհրդում ընգրկվում են ԱԺ նախագահն ու իր տեղականլները, հանձնաժողովների նախագահները, և մեկական ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից։ Ազգային ժողովի խորհրդի կազմում «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները կլինեն խմբակցության ղեկավարները՝ համապատասխանաբար Լիլիթ Մակունցն ու Էդմոն Մարուքյանը, իսկ ԲՀԿ-ն կներկայացնի խմբակցության քարտուղարը՝ Արման Աբովյանը։

 

Ստորև Ներկայացնում ենք ԱԺ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին։

 

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով - Նարեկ Զեյնալյան


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան


Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան


Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան


Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան


Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան:


Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով-Նաիրա Զոհրաբյան
։

 

Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը-Միքայել Մելքումյան։

 

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-Մանե Թանդիլյանի։

 

Նիստի ավարտից հետո ԱԺ նախագահը հրավիրեց Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ։

 

Վաչիկ Գրիգորյան