2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել


2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել
Հունվար 18 14:30 2019

2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085-ը՝ աղջիկներ:
Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 124, Հադրութում՝ 26, Քաշաթաղում՝ 22 և Շահումյանում՝ 10 երեխա:
Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 132 արցախցի բալիկներ:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2333 երեխա, որոնցից 1179-ը՝ տղաներ են, 1154-ը՝ աղջիկներ:
Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են: