Կնոջը մեղադրել է դավաճանության մեջ ու ծեծել


Կնոջը մեղադրել է դավաճանության մեջ ու ծեծել
Հունվար 18 13:27 2019

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի՝ 1978 թվականին ծնված տղամարդը կնոջը մեղադրել է դավաճանության  մեջ, վիճել նրա հետ և բռունցքներով ու ոտքերով հարվածելով՝ պատճառել մարմնական ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: