Ընթանում է ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների քվեարկությունը


Ընթանում է ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների քվեարկությունը
Հունվար 18 11:43 2019

Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում, ժամը 11.30-ից մինչեւ 13.30-ը: Այս մասին, ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

 

ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ ԱԺ նիստերի դահլիճ կվերադառնան կոչնակով, այսինքն կտեղեկացվի, թե երբ է շարունակվում նիստը: Ինչպես հայտնել ենք՝ ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսին՝ ԲՀԿ-ն, մեկին՝ «Լուսավոր Հայաստանը»:



«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել են հետեւյալ թեկնածությունները.


Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով - Նարեկ Զեյնալյան

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան


Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան


Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան


Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան


Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան

 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան:



ԲՀԿ-ին բաժին է հասել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը) եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (Միքայել Մելքումյան):

 

«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշոտում առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: