Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում


Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
Հունվար 18 11:25 2019

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն, որը 2018 թ. մայիսի 31-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:

Սամվել Հ.-ն գտնվում էր ստացիոնար բուժման մեջ եւ, ըստ բժշկի տեղեկանքի, ենթակա չէ տեղափոխման:



loading...