«Ժողովուրդ». Ինչու է ուշանում Թեղուտի հանքավայրի շահագործումը. Վալերի Մեժլումյանը նոր մարտավարություն է մշակել


«Ժողովուրդ». Ինչու է ուշանում Թեղուտի հանքավայրի շահագործումը. Վալերի Մեժլումյանը նոր մարտավարություն է մշակել
Հունվար 18 10:05 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Թեղուտ» ՓԲԸ նախկին սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերության ղեկավարությունը, ամեն գնով փորձում է խանգարել հանքավայրի շահագործմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցներից Կարեն Միքայելյանը պատմել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Կ-Արաստ» ընկերությունը՝ պահանջելով վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը: Դատարանն էլ արգելանք է դրել միջոցների վրա: Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն փորձել է վճարել գումարը, սակայն դրան դեմ է «Կ-Արաստ» ընկերությունը, որը բացի գումարի բռնագանձումից պահանջել է լուծարել ընկերությունը:

«Ավելին` պահանջում է, որպեսզի նախկին սեփականատերը՝ Վալերի Մեժլումյանը, իրավունքներ ունենա ընկերության գույքը, տեխնիկան վաճառել եւ ապա միայն այդ 2 մլն դրամը վճարել: «Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ»,- ասաց Միքայելյանը` հավելելով, որ «Կ-Արաստ» ընկերության փաստաբանները դատարան են գալիս հենց «Վալլեքս»-ին պատկանող մեքենաներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում