Մարդկանց խաբեությամբ ստորագրել են տվել. Ջրառատի համայնքապետը կեղծիքներ է բացահայտել


Մարդկանց խաբեությամբ ստորագրել են տվել. Ջրառատի համայնքապետը  կեղծիքներ է բացահայտել
Հունվար 17 15:44 2019

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետարանում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզպետարանի երկու աշխատակցի և համայնքի բնակիչների միջև։

Ինչպես հայտնել էինք՝ բնակիչները ստորագրահավաք են սկսել համայնքապետ Սամվել  Գալստյանի դեմ, ով ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է:

Ծեծկռտուքի և դեպքերի զարգացման մասին մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց Ջրառատի համայնքապետ Սամվել  Գալստյանի հետ, ով չհերքեց, որ հնարավոր է վիճաբանություն եղած լինի, սակայն  նշեց որ ինքը տեղյակ չէ այդ մասին:

«Մարզպետարանից գրությամբ տարածքայինից  եկել են գյուղապետարան,զանգահարել ստորագրությունների դիմաց հեռախոսահամարներով և պարզվել  է, որ  նույն հեռախոսահամարը գրված է տարբեր անունների դիմաց: Մարդիկ կային, ովքեր տեղյակ չէին ինչի համար են ստորագրել, որոշ մարդիկ ստորագրել են ասֆալտապատման ծրագրի համար: Այն մարդիկ, ովքեր զարմացել են, թե ինչի համար են ստորագրել, հրավիրվել են գյուղապետարան»,-ասաց համայնքապետը:

Մարզպետարանի աշխատակիցների խնդրանքով՝  կազմակերպիչներին և մարզպետարանի աշխատակիցներին  նոր  սենյակ է տրամադրել  համայնքապետը և հեռացել հնարավոր վիճաբանաությունից խուսափելու համար:

Ստորագրահավաքի կազմակերպիչները  պնդել են, որ պետք է ապահովվի ստորագրողների գաղտնիությունը,ինչը, սակայն, համայնքապետի մոտ կասկածի առիթ է տալիս, քանի որ նա վստահ է, որ ստորագրություննեը կեղծ են: Սկզբում 2000 էր նշվում, այժմ ՝600: Նա պահանջում է ցույց տալ ցուցակը, որպեսզի ապացուցի, որ կեղծ են ստորագրությունները:

«Ստորագրության գլխավոր կազմակերպիչները այն մարդիկ են, ովքեր  երեսուն տարի պայքարել են համայնքի ղեկավարի աթոռի համար: Գյուղապետարանի աշխատակիցներից այն մարդիկ են ինձ դեմ, ովքեր միշտ ապօրինի գործողություններ են արել: Մարինե Առաքելյանը աճուրդով հող է  գնել, որը չէր թույլատրվում, ավագանու անդամ Նարեկ Մկրտչյանը  մի քանի տարի աշխատել է մանկապարտեզում,բուժամբուլիատորիայում հաշվապահ և միաժամանակ աշխատավարձ է ստացել, ինչը ևս օրենքի խախտում է:  Այս ամենը պարզվել, ջրի երես է դուրս եկել և  նրանք փորձում են ազատվել ինձնանից, որպեսզի չպատժվեն անօրինականությունների համար:Կարծում եմ՝ Քննչականը կամ Դատախազությունը աչալուրջ կլինեն, և այս հարցը կվերցնեն իրենց  հսկողության տակ, քննություն կկատարվի իրականությունը պարզելու նպատակով»,-ասաց Սամվել Գալստյանը:

Սամվել  Գալստյանը պատարաստվում է  մարզպետին դիմել այս հարցին լուծում տալու համար: