Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ 26 թափուր հաստիքները համալրելու համար


Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ 26 թափուր հաստիքները համալրելու համար
Հունվար 17 13:13 2019

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի N22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ մի շարք թափուր պաշտոններ համալրելու համար:

Ինչպես  տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անհրաժեշտ է համարում մարզային ենթակայության «Հրազդան» բժշկական կենտրոնի՝ լավագույն բժիշկներով համալրումը: Որպես կենտրոնի գործունեությունը վերահսկող կառույցի ղեկավար՝ մարզպետը հորդորել է կոմպետենտ բոլոր մասնագետներին դիմել, մասնակցել մրցույթին և լծվել մարզում բժշկական լավագույն կենտրոններն ունենալու տեսլականի իրագործմանը:

ՀՀ կառավարության 2011թ.-ի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, որը կբավարարի ստորև նշված պահանջներին`

  1. բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
  2. հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
  3. բժշկական էթիկայի կանոնների իմացություն:

Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:

Թափուր հաստիքների և դիմելու կարգի մասին մանրամասներն՝ այս հղումով: