Շատ վտանգավոր խաղ ես խաղում․ Գևորգ Պետրոսյանին զգուշացրել են


Շատ վտանգավոր խաղ ես խաղում․ Գևորգ Պետրոսյանին զգուշացրել են
Հունվար 17 08:57 2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, ով նախկինում շատ կարճ ժամանկահատված պաշտոնավարելէ նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնում, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ որդեգրվող երեխաների օրգանների վաճառքի վերաբերյալ կասկածներ ունեցել է դեռ 10 տարի առաջ։

 

Մասնավորապես՝ Պետրոսյանը նշեց, որ երբ նա ղեկավարում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, անդրադարձել է այդ հարցին, սակայն իրեն զգուշացրեցրել են` շատ վտանգավոր խաղ ես խաղում։

 

«Երկու միլիարդատեր, ասենք` բելգիացի, գալիս են ՀՀ–ից հոգեկան հիվանդ որդեգրելու։ Պարզ չէ՞` ինչի համար էին որդեգրում։ Կասկածներ կային, որ այդ երեխային, նրա մարմնի մասերը, օրգանները նրանք հետագայում օգտագործելու են այլ նպատակներով»,– ասաց Գևորգ Պետրոսյանը։

 

Պատգամավորն առաջարկում է անհնարին դարձնել օպտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ–ի երեխաների որդեգրման գործընթացը։


Վաչիկ Գրիգորյան