Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան


Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան
Հունվար 17 12:48 2019

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում հունվարի 16-ին  գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։Այս մասին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։