ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Շարժայի ժառանգության ինստիտուտ


ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Շարժայի ժառանգության ինստիտուտ
Հունվար 17 12:46 2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Շարժայի ժառանգության ինստիտուտ (Sharjah Institute for Heritage) և հանդիպել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկին Նունե Սարգսյանը շրջել է ինստիտուտում, ծանոթացել հին գրքերի ու հնագույն ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Տիկին Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի լավ մասնագետներ և Շարժայի ժառանգության ինստիտուտը կարող է հաջողությամբ համագործակցել Երևանի Մատենադարանի հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաև Շարժայի ավանդական ամենամյա մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցության հարցը, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը, մասնավորապես, ազգային ավանդույթները, տարազը, պարերը, խոհանոցը։