Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան


Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան
Հունվար 17 11:51 2019

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն տվեց ՀՀ Կառավարության, «Արմփաուեր » ՓԲԸ-ի և «Ռենկո Ս․Պ․Ա»-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին:

 

Պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։

Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է տեղի ունենա 2 ամսվա ընթացքում՝ հաշվված ՓՎՇՀ‑ի երկկողմանի կնքման ամսաթվից:

Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։

Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։