Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին


Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին
Հունվար 17 11:46 2019

ԱԺ-ում  2-րդ օրն է  քնննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։


Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանից
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսլական ունի հանձնաժողովը Ադրբեջանում գտնվող պատադների մասով ծավալվող աշխատանքների վերաբերյալ:

 

Այս հարթակն ինչպե՞ս եք օգտագործելու», - հարցրեց Աբովյանը։

«Ճիշտ չի լինի հարցի ավելորդ հանրայնացումը, որովհետև երեմն այն բերում է գործի վնասման։ Մենք պետք է մոնիտորինգի տակ պահենք խնդիրը և պատկան կառույցներից ստանանք ինֆորմացիա։ Այս մասով Կարմիր Խաչը խիստ սակավախոս է։ Ես հասկանում եմ այս մարտավարությունը։ Մենք պիտի փորձենք ստանալ տեղեկություն՝ առանց ավելորդ աղմուկի։ Մենք կարող ենք ընդամենը խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում», - պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։

 

Վաչիկ Գրիգորյան