Ինչ զենք ու հատուկ միջոցներ պետք է կրեն դատական կարգադրիչները


Ինչ զենք ու հատուկ միջոցներ պետք է կրեն դատական կարգադրիչները
Հունվար 17 11:31 2019

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում  սահմանեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաեւ դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը:

Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետեւյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթ, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք:

Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել ծառայողական կարճ ակոսափող զենք, իսկ բաժնի պետի տեղակալը, հերթապահ ավագ դատական կարգադրիչը եւ դատական կարգադրիչը՝ գազային զենք:



loading...