Նախարարությունների թիվը կրճատվելու է․ Փաշինյան


Նախարարությունների թիվը կրճատվելու է․ Փաշինյան
Հունվար 17 11:14 2019

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր անցկացնում է այս տարվա իր երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 20 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող:

 

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը  կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձավ կառավարության ձևավորման և կառավարության կառուցվածքային փոփոխության հարցերին: Փաշինյանը նշեց, որ Սահմանադրությամբ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե կառավարության անդամների 2/3-ը նշանակված է: Վարչապետն ասաց, որ «2/3-ը կնաշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք համաձայնեցրել կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցերը: Նախարարությունների թիվը կրճատվելու է, և այս պրոցեսը պետք է տանել առավելագույն անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»: