ՄԽ համանախագահների հայտարարությունը


ՄԽ համանախագահների հայտարարությունը
Հունվար 17 10:36 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով  հայտարարություն է տարածելՀայտարարության մեջ նշվում էոր համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետորին հաջորդել է համատեղ հանդիպումըԱյդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Նշվում էոր Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար  Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետՀամանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:

«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված  հարցերի լայն շրջանակ հետ և համաձայնել ենոր անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:

Հանդիպման ընթացքում համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:

Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի Ադրբեջանի առաջնորդների միջև   հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար:

Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:

Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ:

 

 



loading...