«Փաստ». Ավելի քան 10 մլն դրամ, 48 000 դոլար եւ 33 000 եվրո՝ դատավորի հայտարարագրում


«Փաստ». Ավելի քան 10 մլն դրամ, 48 000 դոլար եւ 33 000 եվրո՝ դատավորի հայտարարագրում
Հունվար 17 10:04 2019

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել  է 2019թ. հունվարի 14–ին:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ հայտարարատու անձի դրամական միջոցները 2018թ. կազմել են 10 900 000 ՀՀ դրամ, 48 000 ԱՄՆ դոլար եւ 33 000 եվրո: Արթուր Պողոսյանի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 9 591 303 ՀՀ դրամ: Այս եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերի հանրագումարից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 163 183 ՀՀ դրամ, 596 647 ՀՀ դրամ եւ 5 831 473 ՀՀ դրամ: Հրապարակված փաստաթղթում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ Արթուր Պողոսյանը Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել 2018թ. ապրիլին: Մինչ այդ եղել է ՀՀ վարչական դատարանի դատավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում