Ինչ մեղքեր կարող են գործել հորոսկոպի նշանները. պարզեք, թե ինչի եք ընդունակ


Ինչ մեղքեր կարող են գործել հորոսկոպի նշանները. պարզեք, թե ինչի եք ընդունակ
Հունվար 17 00:35 2019

Խոյերը պատրաստ են սպանության: Նրանք բռնկվող բնավորություն ունեն և հեշտությամբ կարող են սպանել որևէ մեկին:

Ցլերն անհագ են: Նրանք չափի սահման չունեն: Նրանք ոչնչից չեն հագենում՝ սննդից, շփումից, սիրուց…

Երկվորյակները հակված են խաբեության: Նրանք կարող են ստել նույնիսկ ամենափոքր պատճառներով:

Խեցգետինները աստվածացնում են մարդկանց: Եթե որևէ մեկին կապվում են, ապա նա կատարելության կերպար է դառնում նրանց համար:

Առյուծներն ինքնասիրահարված ու էգոիստ են: Նրանք միայն իրենց գործն են գնահատում և միայն իրենց խնդիրներով են հետաքրքրվում:

Կույսերը նախանձ են: Նրանք նախանձում են բոլորին ու ամեն ինչին: Հնարավոր է, որ իրենք էլ չեն հասկանում դա:

Կշեռքներն ինքնասիրահարված են: Նրանք չեն կարևորում ոչ ոքի՝ բացի սեփական անձից:

Կարիճները ցանկասեր են: Նրանք պետք է մտերիմ լինեն բոլոր մարդկանց հետ, դուր գան բոլորին, իսկ իրականում՝ նրանք պարզապես օգտագործում են մարդկանց:

Աղեղնավորները հակված են դավաճանության: Նրանք կարող են դավաճանել՝ առանց դա ցանկանալու:

Այծեղջյուրներն ագահ են: Նրանց համար միշտ քիչ է, նրանք ձգտում են ավելիին՝ նույնիսկ ուրիշների հաշվին:

Ջրհոսները հավատում են, որ նրանք ընտրյալ են: Այս մարդիկ կարծում են, որ առանձնակի վերաբերմունքի և ուշադրության են արժանի:

Ձկներն անուշադիր են: Նրանք կարող են չնկատել, որ իրենց մտերիմներն իրենց կարիքն ունեն կամ այլ կարևոր խնդիրներ: