Ամերիկացի զինվորականները հաստատել են Մանբիջում ԱՄՆ-ի զինծառայողների մահը


Ամերիկացի զինվորականները հաստատել են Մանբիջում ԱՄՆ-ի զինծառայողների մահը
Հունվար 17 10:18 2019

ԱՄՆ-ի զինվորականները հաստատել են Սիրիայում պարեկային ծառայության ընթացքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ԱՄՆ-ի զինծառայողների մահը, հայտնում է AP-ն: Զինվորականները Twitter-ում հայտնել են սիրիական Մանբիջ քաղաքում պայթյունի մասին. «Մենք դեռ տեղեկատվություն ենք հավաքում եւ ավելի շատ մանրամասներ կներկայացնենք»: Kurdish Hawar լրատվական գործակալությունը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում, հայտնել է, որ երեք ամերիկացիներ սպանվել են: