Էրդողանը դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության «ամենածախսող» նախագահը


Էրդողանը դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության «ամենածախսող» նախագահը
Հունվար 17 10:08 2019

Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է հանրապետության 
պատմության «ամենածախսող» նախագահը՝ անցնելով ավելի վաղ սահմանված բոլոր 
հնարավոր ռեկորդները:

Ինչպես փոխանցում է թուրքական T 24 կայքը, Թուրքիայի ֆինանսների նախարարության տրամադրած վերջին զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Էրդողանի գրասենյակը 1 մլրդ 719 մլն թուրքական լիրա է ծախսել: Ընդ որում՝ այս ծախսերից հանված են նախագահականին կից վարչությունների ծախսերը և ներկայացված է միմիայն նախագահի գրասենյակի կատարած ծախսերի զեկույցը:

Այս թիվը, ըստ լրատվամիջոցի, 550 տոկոսովավելի է 2014 թվականին գրանցված ցուցանիշից, երբ Էրդողանը նոր էր ստանձնելնախագահի պաշտոնը:

Ի դեպ, հայտնի է, որ ընդհանուր առմամբ 2019թ. բյուջեով նախագահական պալատի ծախսերի համար կառանձնացվի 2.8 մլրդ թուրքականլիրա՝ 488 մլն դոլար: