Արսեն Փորոսյանը ֆեյսբուքում «միայն ընկերների համար» ռեժիմով աշխատող է փնտրում


Արսեն Փորոսյանը ֆեյսբուքում «միայն ընկերների համար» ռեժիմով աշխատող է փնտրում
Հունվար 17 00:09 2019

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ Առողջապահության հարգարժան նախարարը անձնական FB էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում: Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։

Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։

[գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել]»:



loading...