Կեսարյան հատում. դառը ճշմարտություն, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր ծննդկան


Կեսարյան հատում. դառը ճշմարտություն, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր ծննդկան
Հունվար 16 18:07 2019

Շատերը կարծում են, որ կեսարյան հատումը երեխային լույս աշխարհ բերելու ամենահարմար և անցավ տարբերակն է: Սակայն արդյոք սա համապատասխանում է իրականությանը:

Աշխարհում գնալով ավելի լայն տարածում է գտնում կեսարյան հատումը: Շեշտակի աճ է գրանցվում հատկապես զարգացած երկրներում: Միջինում ողջ աշխարհում ծնված երեխաների 18,7%-ը ծնվում են կեսարյան հատմամբ:

Որոշ դեպքերում կեսարյան հատումը անհրաժեշտություն է, սակայն լինում են նաև դեպքեր, երբ կինը պարզապես նախընտրում է այդ տարբերակը: Նման որոշում կայացնելուց առաջ պետք է մի լավ կշռել բոլոր ռիսկերն ու առավելությունները:

10 իրական փաստ կեսարյան հատման մասին
Սա իսկապես լուրջ վիրահատություն է, որն անհնար է իրկանացնել առանց լրիվ կամ տեղային անզգայացման:

Կեսարյան հատմամաբ ծննդաբերողների մահացության ռիսկը 5 անգամ ավել է, քան բնական եղանակով ծննդաբերության ժամանակ:

Հետագա հղիությունների ժամանակ բարդացումների մեծ ռիսկ:

Վերականգնողական երկար ժամանակահատված:

Մասնագիտական էթիկայի համաձայն՝ բժիշկը պարտավոր չէ կեսարյան հատում անցկացնել հղի կնոջ ցանկությամբ, եթե նա կարծում է, որ դա բացասաբար կանդրադառնա, կարող է հրաժարվել:

Բազմապտուղ հղիությունը մեծացնում է կեսարյան հատմամբ ծննդաբերելու հավանականությունը:

Որոշ դեպքերում կեսարյան հատումը ծննդաբերության ամենաանվտանգ եղանակն է:

Մեկ անգամ կեսարյան հատումով ծննդաբերելուց հետո, հնարավոր է հաջորդ անգամ ծննդաբերել բնական եղանակով:

Այս կերպ ծնվելուց անմիջապես հետո առավել հավանական է երեխայի մոտ որոշակի բարդությունների (օրինակ՝ շնչառական) ի հայտ գալը:

Երեխան ծնվելուց հետո 6-12 ժամվա ընթացքում կարող է առավել քնկետ լինել արված անզգայացման հետևանքով:
5 ցավոտ բան, որ լինում է կնոջ մոտ կեսարյան հատումից հետո
Կտրվածքի հատվածում ուժեղ ցավեր

Քորի զգացում կարերի հատվածում

Գազերի արտազատում

Արնահոսության երկար շրջան

Հետծննդյան դեպրեսիա
Անհապաղ դիմել բժշկի
Ցանկացած բորոբքային աշխտանիշների ժամանակ

Կրծքի հատվածում ցավերի դեպքում

Հեշտոցի հատվածում հոտի փոփոխության դեպքում

Ցավերով ուղեկցվող միզարտադրության պարագայում

Ուժգին արնահոսության պարագայում