ԲՀԿ-ն դատի չի տա ԼՀԿ-ին, իսկ լավագույն դեսպանը Անդրանիկ Մանուկյանն է․ ԲՀԿ քարտուղար (տեսանյութ)


ԲՀԿ-ն դատի չի տա ԼՀԿ-ին, իսկ լավագույն դեսպանը Անդրանիկ Մանուկյանն է․ ԲՀԿ քարտուղար (տեսանյութ)
Հունվար 16 15:41 2019

 

Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի շուրջ ArmDay.am-ը զրուցել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, ում ելույթի ժամանակ էլ հենց տեղի էր ունեցել միջադեպը։

Մեր հարցին, թե ինչի հետևանք էր կատարվածը, և ի՞նչ հետևանք կարող է այն ունենալ Աբովյանը պատասխանեց,-«Փորձ է կատավում օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաներ և ձեռք բերել դիվիդենտներ, ինչը հնացած եղանակ է»։

Արման Աբովյանը մեզ հետ զրույցում հերքեց նաև լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ն պատրաստվում է դատի տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Նա վստահեցրեց, որ նման քննարկում չի եղել և չի էլ կարող լինել։

Խոսելով բանավեճի առարկա հանդիսացող Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին՝ Աբովյանն ասաց, որ ներկայիս իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում կարող են իրենց կադրերին թրեյնինգների ուղղարկել Անդրանիկ Մանուկյանի մոտ։

Պատգամավորն անդրադարձավ նաև նախկին դեսպանի գործունեությանը, և ասաց, որ իր համար պատիվ է եղել աշխատել ՀՀ լավագույն դեսպանի հետ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին հորդորեց չանցնել թույլատրելի սահմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։