Մեքենայի մաքսազերծման գինը զգալիորեն նվազել է. Դավիթ Անանյան. (տեսանյութ, լուսանկար)

Մեքենայի մաքսազերծման գինը զգալիորեն նվազել է. Դավիթ Անանյան. (տեսանյութ, լուսանկար)
Հունվար 16 14:50 2019

2018թվականի երկրորդ կիսամյակից սկսած, կարելի է ասել, որ  մեկ մեքենայի մաքսազերծման արժեքը, կամ հարկային բեռը  զգալիորեն նվազել է, որը արդյունք է նրա, որ ոչ թե մաքսային արժեք է կիրառվել, այլ՝ ինվոյսային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ  Դավիթ Անանյանը:

«Հունվարի մեկից որևէ բան չի փոխվել, միայն ներմուծվել  է նոր գործիք: Անձիք, ովքեր մեքենա են ձեռք բերում դրսում և ունեն արժանահավատ ինվոյս, որևէ խնդիր չունեն արժանահավատ գնահատվող ինվոյսի հիման վրա մաքսային ձևակերպման:Որպեսզի մեր քաղաքացիները ունենային շատ ավելի  բարենպաստ արժեք մաքսազերծման համար,զանազան կազմակերպությունների միջոցով փորձել են ձեռքբերել այդպիսի ինվոյսներ:Մենք զերծ ենք պահել մեր քաղաքացիներին ավելորդ գումար վճարելու  և ոչ արժանահավատ ինվոյսներ ձեռքբերելու առումով»,-ասաց ՊԵԿ նախագահը:

 

 

loading...