«Ժողովուրդ». Ճոխություններ. ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն


«Ժողովուրդ». Ճոխություններ. ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն
Հունվար 16 08:22 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին եւ Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին:

Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի եւ Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» մեքենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում