Հունվարի 15-ին, ժամը 19:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են ծառը «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վրայից: