Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ


Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հունվար 15 18:35 2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Սխոֆեր՝ ԱՄՆ) հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը։

Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։