Ալիևն իզուր չէ բղավում. գարնանը մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների .Զ. Փոստանջյան (տեսանյութ)


Ալիևն իզուր չէ բղավում. գարնանը մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների .Զ. Փոստանջյան (տեսանյութ)
Հունվար 15 12:50 2019

 

Մենք կորցրել ենք այս ինը ամիսը և որևէ ձեռբերում չունենք:Մենք սփյուռքը  օգտագործել ենք, նրանց օգտագործելու համար, ոչ թե ի շահ հայոց պետականության: Նրանք և արցախահայությունը  զրկված են  իրավունքներից, քաղաքական մանդատի  վերականգնումից: Այս մասին լրագրողների ետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Թեև Նիկոլ Փաշինյանը, իբրև, ստացել է ժողովրդի մանդատը, սակայն նա ի զորում չէ վարել ազգային շահերը սպասարկող քաղաքականություն, որովհետև մենք տեսնում ենք, որ նրա հայտարարությունները ո՛չ թե հայանպաստ են, այլ,  հակառակը ՝ վնասակար: Ալիևը հենց այնպես չէ բղավում իրենց ձեռքբերումների, առաջխաղացումների մասին:  Ի պատասխան այդ հայտարարությունների, մենք տեսանք, որ մեր ղեկավարությունը ֆեյսբուքում թղթախաղով է զբաղված, ինչը ձախողում է, և դավաճանական ծրագիր»,-ասաց նա:

Փոստանջյանը նշեց, որ Ալիևը հենց այնպես չէ միլիոնավոր դոլարներ ծախսել, որպեսզի և՛ զինվի, և՛ պատրաստի  Ադրբեջանը նոր, այլ ծավալներով պատերազմի, ինժեներականա աշխատանքներ կատարել Նախիջևանի սահմանում  և այլն:

«Գարնանը մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների և այստեղ մենք պետք է ունենաք և՛  քաղաքական, և՛ ռազմական ղեկավարություն և նաև  ժողովրդի մոիլիզացիա»,-ասաց Փոտանջյանը: