Բոլորը կաշառակեր են, միայն դեմքերն են փոխվել.ներկայիս իշխանությունը շարունակում է ՀՀԿ-ի գործը Զ. Փոստանջյան (տեսանյութ)


Բոլորը կաշառակեր են, միայն դեմքերն են փոխվել.ներկայիս իշխանությունը  շարունակում է ՀՀԿ-ի  գործը Զ. Փոստանջյան (տեսանյութ)
Հունվար 15 13:16 2019

Հայաստանում չկա բազմակարծություն, մինչդեռ Խորհրդարանը պետք է լինի բազմակարծության կենտրոն և եթե այն իրապես ներկայացնում է մեր ազգի  հատվածները, պետք է ներկայացնի բոլոր  հատվածների կարծիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

նա վտանգավոր համարեց, երեկ Աժ-ում քվեարկության արդյունքները:

«Ռեյտինգային համակարգը բերեց  նրան, որ ՀՀԿ-ն փոխակերպվեց ՔՊԿ-ով, ոչինչ չի փոխվել: Միատեսակ քվեարկությունները են լինելու, որի ականատեսն արդեն եղանք բոլորս: Եթե դու մասնակցում ես մի գործընթացի, որտեղ պետք է լինեն  այն մարդիկ, որտեղ գծված սցենարով մարդիկ են, ապա այդտեղ չի կարող լինել ընդդիմություն: Եթ նախորդ Սահմանադրությունը և ԸՕ-ն մի փոքրիկ  հնարավորություն ու ճեղք  էր թողնում, որ ըննդդիմություն լինի, ապա այս անգամ, կարելի է ասել, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով բազմակարծությամբ Աժ ձևավորելն անհնար է»,-ասաց նա:

Փոստանջյանը նշեց որ այսօրվա  քաղաքական ուժերը հագել են նույն բռնապետի վերարկուն :

«ՔՊԿ-ն կրկնում է ՀՀԿ-ի քայլերը: Անգամ բացվեց բարեգործական հիմնադրամ, որը քաղաքական կոռուպցիայի մաս է կազմում: Սա կոռուպցիայի դասական դրսևորում է:  Եթե կան գաղտնալսումներ, որոնց իրական լինելը հաստատել են կողմերը, թեև նշում են , որ կիսատ է խոսակցությունը, բայց, դա կարևոր չէ,  ուրեմն՝ գործադիր իշխանության ներկայացուցիչը օգտվելով իրեն  վերապահված հնարավորություններից ճնշում է գործադրում  իրավապահ մարմինների  նկատմամբ և հրամաններ է տալիս, թե ինչ կերպ վարվեն այս կամ այն մարդու հետ: Այս պահին տեղի է ունենում սեփականության վերաբաշխում: Այդպիսի իրավանորմեր  գոյություն չունեն, երբ մարդու նկատմամբ  հետապնդում է  իրականացվում և տվյալ մարդը  այդ ընթացքում ինչ-որ նվիրատվություններ է անում պետությանը իր սեփականությունից: 

Նրա խոսքով՝ այսօր կոռուպցիան հովանավորվում է  ՔՊԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից:

 

«Սուպերվարչապետի լիազորություններով օժտված անձը ինքն է դառնալու կոռուպցիոներ, քանի որ չունի զսպող մեխանիզմներ:Մենք չգիտենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ում են հրավիրում հարցաքննության, ումից ինչ են պահանջում, ում են գաղտնալսել,  ում են ահաբեկում, քանի որ չկան  նրանց զսպող մեխանիզմներ»,-ասաց Փաստանջյանը: