ԱՄՆ-ում 13 300 լիտր շոկոլադ տեղափոխող ավտոցիստեռնը շրջվել է


ԱՄՆ-ում 13 300 լիտր շոկոլադ տեղափոխող ավտոցիստեռնը շրջվել է
Հունվար 15 08:50 2019

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի մայրուղիներից մեկում հեղուկ շոկոլադ տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ցիստեռնի պարունակությունը թափվել է մայրուղու երթևեկելի մասում՝ կաթվածահար անելով երթևեկությունը, գրում է CNN-ը:

Նշվում է, որ «շոկոլադի գետը» վերացնելու համար 4 ժամ է պահանջվել, իսկ մինչ այդ մայրուղու այդ մասում երթևեկությունը կաթվածար է եղել: 

«13 300 լիտր շոկոլադ տեղափոխող ավտոցիստեռնը շրջվել է: Ճանապարհի մաքրումը խոստանում է համեղ լինել»,- ասված է նահանգի հանրային անվտանգության գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:

 Հաղորդվում է, որ վթարի հետևաքով ոչ ոք չի տուժել: