Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ


Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ
Հունվար 15 12:23 2019

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության պատվիրակությունն այցելել է թուրքական ռազմաարդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ասելսան», և հանդիպել ընկերության ղեկավարների հետ, այս մասին հաղորդում է minval.az-ը:

Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կապի տարբեր միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել են մինչ օրս համատեղ իրականացրած նախագծերի կարևորությունը:

Հանդիպման ավարտին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության «Ջիհազ» արտադրական միավորման ու թուրքական «Ասելսան»-ի միջև կնքվել է կապի միջոցների համատեղ արտադրության մասին պայմանագիր: