«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը ճշտումներ է անում․ ասելիք ունի


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը ճշտումներ է անում․ ասելիք ունի
Հունվար 15 11:57 2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Ստեփանյանը, ով ԱԺ պատգամավոր է ընտրվել  Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով հայտարարում է, որ ամեն ինչ անելու է ժողովրդի վիճակը բարելավելու եւ նոր Հայաստանում նրա խնդիրները լուծելու համար։ Այս մասին, այսօր ԱԺ-ում Armday.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ստեփանյանը։  Մեր դիտարկմանը, թե հի Հայաստանում պատասխանատու պաշտոն եք զբաղեցրել, հիմա քննադատում ե՞ք նախկիններին, Ստեփանյանը պատասխանեց․ «Ես նշանակվել եմ նախարարի կողմից, քանի որ ինձ ճանաչում էր, գիտեր իմ անցած ճանապարհը։ Երբ, որ իրան հանեցին, ինձ էլ հանեցին։ Գիտեք, որ քրեական գործ էր հարուցվել, որը հետո կարճվեց»։ Ստեփանյանն ասաց, որ շատ բան ունի ասելու, սակայն հիմա չի ցանկանում բացել փակագծերը։ Ըստ նրա ճշտումներ ունի անելու։