Պակիստանի նախկին վարչապետը կմնա բանտում


Պակիստանի նախկին վարչապետը կմնա բանտում
Հունվար 15 10:49 2019

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը կմնա բանտում՝ չնայած երկրի Գերագույն դատարանի որոշմանը, ըստ որի ուժի մեջ է մնում նրան գրավի դիմաց ազատելու ավելի ցածր կարգի դատարանի որոշումը՝ տեղեկացնում է AP-ը։ Շարիֆը եւ նրա ընտանիքը ներգրավված էին մի քանի դատական գործընթացներում՝ կապված կոռուպցիայի մեջ նրա հանդեպ առաջ քաշված մեղադրանքների հետ։ Գերագույն դատարանը մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը, որը բողոքարկել էր Շարիֆի հանդեպ 10 տարվա ազատազրկման դատավճռի դադարեցման որոշումը, որին նա արժանացել էր լոնդոնում շքեղ բնակարաններ գնելու համար։ Դրանից հետո Շարիֆը գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն նրան նորից բանտ էին նստեցրել, երբ դեկտեմբերին մեկ այլ դատարան նրան կաշառակերության մեջ մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման։



loading...