Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 150 հազար դոլար արժողությամբ ադամանդե ատամները


Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 150 հազար դոլար արժողությամբ ադամանդե ատամները
Հունվար 15 00:09 2019

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շուի մասնակից Քիմ Քարդաշյան Ուեսթը երկրպագուներին ցուցադրել է նոր ադամանդե գրիլզները (ատամների դեկորատիվ մակադրակները): Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-օգտահաշվում։

Ճիշտ այդպիսի զարդեր է կրում ամերիկացի հիփ-հոփ կատարող Լիլ Ուեյնը: Ըստ Naperville Dental Specialists կլինիկաների խմբի կայքի տեղեկատվության՝ նման գրիլզների արժեքը կազմում է ավելի քան 150 հազար դոլար: