Մեգան Մարքլին «լքել» է նրա կին թիկնապահը. լրատվամիջոցներ


Մեգան Մարքլին «լքել» է նրա կին թիկնապահը. լրատվամիջոցներ
Հունվար 15 10:27 2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի կին թիկնապահը «լքել» է նրան, հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Սքոթլանդ Յարդի աշխատակցուհին, որը կես տարի աշխատել է Սասեքսի դքսուհու մոտ և ապահովել նրա անվտանգությունը Ֆիջի կղզի այցի ժամանակ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառը ոչ թե Սասեքսի դքսուհու բարդ բնավորությունն է, այլ «ժողովրդին մոտ լինելու» նրա ցանկությունը: «Ի տարբերություն թագավորական ընտանիքում մեծացածների՝ Մեգանը սովոր չէ միշտ հսկողության տակ լինելուն, ինչը նրան մեծապես սահմանափակում և անհարմարություն է պատճառում: Իր վիճակում նա չի կարող առանց թիկնապահի որևէ տեղ գնալ, և դա ազդում է նրա գործողությունների վրա»,- ենթադրել է The Times-ի աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլին «լքել» է անձնական օգնականը, ինչպես նաև թագավորական ընտանիքում 17 տարվա ծառայությունից հետո շուտով կհեռանա արքայազն Հարիի և նրա կնոջ անձնական քարտուղարը:



loading...