Հյուսիսային Կորեան շարունակում է գաղտնի զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը


Հյուսիսային Կորեան շարունակում է գաղտնի զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը
Հունվար 15 10:10 2019

Հյուսիսային Կորեան շարունակում է գաղտնի զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը՝ ի հեճուկս իր նախագահ Կիմ Չեն Ընի հայտարարությունների։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ոլորտի փորձագետներին։ Արբանյակների եւ ամերիկյան հետախուզության տվյալների արտահոսքի ուսումնասիրությունը վկայում է, որ Հյուսիսային Կորեան փորձարկումների դադարեցման մասին հայտարարություններից հետո սովորական արագությամբ հրթիռներ եւ մարտագլխիկներ է ստեղծում, մասնավորապես՝ Կիմ Չեն Ընը եւս վեց միջուկային ռումբ ստեղծելու բավարար նյութ է ստացել՝ հայտնում է РБК-ն։ «Չկա վկայությունն այն բանի, որ նրանց միջուկային կամ հրթիռային ծրագրերը դանդաղեցված կամ դադարեցված են։ Դրա փոխարեն նրանք նոր մակարդակի վրա են դուրս եկել»,- հայտարարել են փորձագետները։