Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հունվար 14 21:57 2019

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը:

 

«Հուսով եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք լիարժեքորեն բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ներուժը», – ասված է շնորհավորական ուղերձում:

 

Մեդվեդևը հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը բարենպաստ պայմաններ կստեղծի խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների իրականացման համար: