Լավրովը հայտարարել է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջը բանակցություններ սկսելու մասին


Լավրովը հայտարարել է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջը բանակցություններ սկսելու մասին
Հունվար 14 18:05 2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած հանդիպմանը տվել է երկու երկրների միջև հաշտության պայմանագրի կնքման հարցի շուրջը բանակցությունների մեկնարկը:

«Մեր ղեկավարների հանձնարարությանը համապատասխան անցյալ տարվա նոյեմբերին Սինգապուրում և դեկտեմբերին Բուենոս Այրեսում բարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով մենք այսօր սկսում ենք բանակցությունները հաշտության պայմանագրի հիմնախնդրի շուրջ»,- ասել է Լավրովը՝ բացելով հանդիպումը:

Ռուսաստանի նախարարը նշել է, որ «վերջին տարիներին ռուս-ճապոնական հարաբերությունները վատ տեմպի չեն հասել և զարգանում են մի ամբողջ շարք ուղղություններով»:

«Ոչ առանց այն բարդությունների, որոնք կապված են արտաքին գործոնների հետ, զարգանում է նաև առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի գերակա ներդրումային ցուցակի և ութ ուղղություններով համագործակցության՝ պարոն Աբեի պլանի հիման վրա»,- ասել է Լավրովը: