Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր


Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Հունվար 14 10:56 2019

Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է իրանական PressTV-ի Twitter-յան էջում:

Կործանումը տեղի է ունեցել Քարաջ քաղաքի մոտակայքում:

Boeing 707-ը Բիքշեքեից Քարաջիի օդանավակայան էր մեկնում, սակայն սխալմամբ վայրէջք է կատարել «Ֆաթհ» օդանավակայանում:

Նշվում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով օդաչուն չի կարողացել ղեկավարել ինքնաթիռը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հայտնի է, որ ինքնաիթռում 10 մարդ է գտնվել: Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են: