Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ներկա չեն եղել Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձին


Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ներկա չեն եղել Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձին
Հունվար 13 22:53 2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, ներկա չեն գտնվել արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձի խնջույքին, այս մասին գրել է The Sun հանդեսը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ամուսնությունից հետո Սասեքսի դքսուհու տիտղոսը կրող Մեգանը յուրահատուկ նվեր է պատրաստել Քեմբրիջի դքսուհի Քեյթի համար նրա 37-ամյակի կապակցությամբ:

Աղբյուրը նշել է, որ արքայազն Ուիլյամի կինը տարեդարձը նշել է քաղաքից դուրս գտնվող առանձնատանը ընկերների ու ամուսնու հետ, իսկ արքայազն Հարին ու նրա կինը ներկա չեն գտնվել խնջույքին: 

Հայտնի չէ՝ արդյոք Սասեքսի դուքսն ու դքսուհին մերժե՞լ են Քեյթ Միդլթոնի հրավերը, թե՞ հրավիրված չեն եղել խնջույքին: