Ռուսաստանը կսկսի արտադրել Մակարովին փոխարինող նորագույն ատրճանակ


Ռուսաստանը կսկսի արտադրել Մակարովին փոխարինող նորագույն ատրճանակ
Հունվար 13 15:55 2019

ՊՆ-ի համար նորագույն ռուսական ատրճանակի սերիական արտադրությունը, որը կոչված է փոխարինելու Մակարովի ատրճանակը, կսկսվի այս տարի, հաղորդել է ՐԻԱ Նովոստի-ի աղբյուրը ռազմա-արդյունաբերական համալիրից:

Նրա խոսքերով՝ մարտին կավարտի իր աշխատանքը միջգերատեսչական հանձնաժողովը, որը որոշում է կայացնում այս զենքի նմուշին Օ1 տառի կոչումը շնորհելու, որը թույլ կտա սերիական արտադրությունը:

Ներկայումս որոշվում է, թե որ հարթակում կարտադրվի ատրճանակային համալիրը:

«Դիտարկվում են երեք տարբեր արտադրական հարթակներ՝ «Վյատսկիե պոլյանի»-ն, «Կալաշնիկով»-ը եւ «Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ»-ը: Հիմնական մրցակիցները Մոսկվան եւ Իժեւսկն են, սակայն ատրճանակի արտադրության համար հիմնական տեխնոլոգիաներն ու իրավասություները պատկանում են «Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտին». դա բոլորն են հասկանում»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորվել էր, որ ՊՆ-ի համար 9×21 տրամաչափի փամփուշտով ատրճանակային համալիրի պետական փորձարկումներն ավարտվել են: Այն ենթարկվել է կլիմայական եւ մեխանիկական գործոնների ազդեցությանը: Հետազոտվել են նաեւ բալիստիկ բնութագրիչները: Այն անշեղորեն աշխատել է ըստ Ցելսիուսի 50 ատիճան տաքությունից մինչեւ 70 աստիճան ցրտի պայմաններում:

Նոր ատրճանակը կոչված է փոխարինելու Մակարովի ատրճանակը, որն այժմ ամենատարածվածն է ռուսական բանակում: Բացի դրանից, շահագործվում է 9×18 տրամաչափի փամփուշտով Ստեչկինի ատրճանակը, որը հիմնականում կիրառվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից: