Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից


Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից
Հունվար 13 21:45 2019

Այս դիմակը վերականգում է մազարմատների կառուցվածքը և դադարեցնում մազաթափությունը։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բաղադրիչ։
Մազաթափությունն ու թույլ մազարմատները տարածված խնդիր է, որի լավագույն լուծումը կարող է տալ հենց բնությունը։
Ռուս բժիշկ Տատիանա ԱլեքսանդրովիիչԿոնովալովը հայտնաբերել է մազարմատներն ամրացնող շատ պարզ միջոց, որի համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը գազար։
Գազարը, որպես վիտամին B-կարոտինի և վիտամին A-ի մեծ աղբյուր, ապահովում է լավ տեսողությունը և լավ ազդեցություն է ունենում նաև մազերի առողջության վրա։ Գազարի սննդարար հատկությունները բարելավում են մազերի, եղունգների և մաշկի առողջությունը։ Ի հավելումն այս ամենի, գազարը նաև թունազերծում է ամբողջ մարմինը և խթանոում նոր բջիջների առաջացումը։
Դիմակի պատրաստումը ևս շատ պարզ է։ Ուղղակի անհրաժեշտ է մի քանի գազար անցկացնել մանր քերիչով և այն քսել մազարմատներին։ Պահել այն 15 րոպե և լվանալ սովորական ձևով։
Այս պրոցեդուրան սկսելուց հետո անհրաժեշտ է այն կրկնել ամեն օր՝ 5 օր շարունակ։ Այնուհետ, երբ արդեն մազարմատներն ամրացել են, արդեն բավարար է այն կիրառել ամիսը 1 անգամ։ Փորձեք և համոզվեք։



loading...