Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել. նախանշաններ


Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել. նախանշաններ
Հունվար 13 20:57 2019

Ինչպե՞ս հասկանալ' պատրաստվում է արդյոք նա ամուսնության առաջարկություն անել: Ահա առնվազն 9 նախանշաններ, որ հուշում են՝ Ձեր ընկերը բարոյապես պատրաստ է ամուսնության:
1. Նա ոչ միայն իր ամբողջ ժամանակը Ձեզ է նվիրում, այլև կարող է մերժել ընկերների առաջարկն անցկացնել երեկոն տղամարդկանց միջավայրում մի բաժակ գարեջրի առաջ:
2. Նա օգնում է քեզ կենցաղային հարցերում: Ընդ որում, կատարում է ոչ միայն տղամարդուն վայել գործերը, ասենք՝ ջրի խողովակը նորոգելը, այլեւ ձեռք է մեկնում տունը կարգի բերելու հարցերում,աշխատում է լինել մաքսիմալ օգտակար:
3. Նա քո տան համար իրեր է գնում, օրինակ՝ ամանեղեն:
4. Նա սիրում է նայել, թե ինչպես ես դու հագնվում:
5. Վստահում է քեզ անգամ ամենակարևորը, ասենք՝ մեքենայի բանալիները, նոութբուքը:
6. Օգտագործում է «մենք», «մեզ», «մեր» և նման դերանուններ այն դեպքում, երբ կարող է օգտագործել «ես»-ը և «դու»-ն: Սա նշանակում է, որ նա արդեն համատեղ պլաններ է կազմում:
7. Ծանոթացնում է քեզ հարազատների ու ընկերների հետ:
8. Եթե առաջ անտարբեր էր երեխաների նկատմամբ, ապա ամուսնությանը պատրաստ դառնալու արդյունքում սկսում է ավելի գգվանքով վերաբերվել ընկերների երեխաներին:
9. Եվ ամենակարևորը, տղամարդու համար անչափ կարևոր է ֆինանսական վիճակը: Եթե նա կայուն եկամուտ չունի, չի գնա ամուսնության պես լրջագույն քայլին:



loading...