Հայազգի Անի Գաբրիելյանը Էլեն ԴեՋեներեսի հյուրն է եղել


Հայազգի Անի Գաբրիելյանը Էլեն ԴեՋեներեսի հյուրն է եղել
Հունվար 13 20:26 2019

Հայազգի Անի Գաբրիելյանը եղել է Էլեն ԴեՋեներեսի հաղորդման հյուրը և 20.000 ԱՄՆ դոլար շահել:

Անի Գաբրիելյանը, որն Էլեն ԴեՋեներեսի մեծ երկրպագուն է, օրերս եղել է «The Ellen Show» հաղորդման հանդիսատեսի շարքում, որտեղ պատահականության սկզբունքով Cheerios հացահատիկի տուփից 10.000 դոլար է շահել: Անին այնուհետև ասել է, որ իր համար մեծ երազանք է նաև Էլենի հյուրը լինելը և արդեն մի քանի օր անց՝ հունվարի 11-ին, Էլենը նրան հրավիրել է իր հաղորդման հյուրը դառնալ. «The Ellen Show» YouTube-յան պաշտոնական էջը հրապարակել է աղջկա հետ զրույցը.

«Ես արդեն 10 տարի է, ինչ քո երկրպագուն եմ: Ամեն առավոտ այնքան եմ ուրախանում, երբ դիտում եմ քո հաղորդումները, դու այնքան բարի ես ու ծիծաղելի, ես ուղղակի շատ եմ սիրում քեզ»,- ասել է Անին Էլենին:

Անին, որը համալսարանում սովորում է հոգեբանություն, պատրաստվում է ապագայում բուժքույր դառնալ, սակայն 10.000 դոլարն իր ուսման վրա ծախսելու փոխարեն, նա շահած գումարը տալու է իր ընտանիքին, որպեսզի կարողանան տուն վարձել:

Էլենն ու Cheerios-ը այս պատճառով հերթական անակնկալն են արել Անիին՝ նրան նվիրելով ևս 10.000 դոլար՝ ուսման վարձը վճարելու համար:

Անին, որը նաև սիրում է Էլենի «հատուկ հնարքը», որն է՝ հայտնի մարդկանց վախեցնելը, միշտ երազել է, որպեսզի Էլենն իրեն նույնպես վախեցնի: Էլենն այս երազանքը նույնպես իրականացրել է: Անիի և Էլեն ԴեՋեներեսի ամբողջ զրույցը կարող եք տեսնել այստեղ՝

vnews.am



loading...