Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. փրկարարները դեպքի վայրում են


Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. փրկարարները դեպքի վայրում են
Հունվար 13 00:50 2019

Հունվարի 12-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Կիրանց գյուղի 100 բնակիչ՝ գյուղապետի գլխավորությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: