Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը


Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը
Հունվար 13 00:35 2019

Այսօր՝ հունվարի 12-ին, գողության դեպք է տեղ ունեցել Շիրակի մարզում: Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները, գրում է shamshyan.com-ը:

Այս պահին դպրոց են ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Հանցագործության բացահայտման աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը: