Խայտառակ դեպք Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը


Խայտառակ դեպք Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը
Հունվար 13 00:20 2019

Այսօր՝ հունվարի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վազաշեն գյուղում հողին հանձնեցին նույն գյուղի բնակիչ, 84-ամյա Անիկ Խաչատրյանին: Թվում է, թե տեղի ունեցածը, որքան էլ ցավալի, բայց առանձնապես իր մեջ արտառոց բան չի պարունակում, գրում է shamshyan.com-ը:

Բայց այն, ինչ պատմեցին Անիկ Խաչատրյանի հարազատները, արտառոցից էլ մի բան դենն էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ազգականներից մեկը պատմեց. «Տատուս տարանք դիահերձարան, անընդհատ գնում էինք, բա պետք է 8-ից 12 ժամ մնա, մենք էլ եկանք, այդքան ժամ անցնելուց հետո՝ մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք: Հետո ավելի ուշ գնացինք, տեսնենք, ամբողջ դեմքը կռիսները կրծել են:

Ասում ենք՝ այս ի՞նչ է, ասում է, բա մենք ամեն ինչ կշտկենք, մի անհանգստացեք: Մենք մենակ, մեր հարազատի համար չենք ասում, այլ՝ առհասարակ: Այդ դիահերձարանում իսկական խառնաշփոթ է, անտեր վիճակ, ասես շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ով է պատասխանատու, չգիտենք: Ուզում ենք, որ վերահսկողություն լինի, մենք մեր սրբությունն ենք տանում ընդեղ, թող աշխատողները ուշադիր լինեն: Առողջապահության նախարարություն ենք զանգել, ասում ենք. կռիսները սենց են արել, ասում են՝ իրանք կշտկեն, ուզում ենք նորմալ դիահերձարան, նորմալ աշխատողներ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...